ԻՊ-ն իր վրա է վերցրել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհն էր դարձել 47 մարդ

12:23 • 07.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքի Հիլ քաղաքում մահապարտի իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով 47 մարդ էր մահացել, գրում է BBC-ն:


Պայթուցիկներով լցված մեքենան պայթել է Հիլ քաղաքի մուտքի անցակետի մոտակայքում` 100 կմ հարավ դեպի Բաղդադ:


Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անցակետի մոտ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել:


Որոշ տվյալների համաձայն` մոտ 40 զոհերը եղել են խաղաղ բնակիչներ, մյուս զոհերը` ոստիկանության աշխատակիցներ են: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:


Պաշտոնական Բաղդադի ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին ամսվա ընթացքում Իրաքում նման հարձակումները հաճախակիացել են:
 

 

ԻՊ-ն իր վրա է վերցրել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհն էր դարձել 47 մարդ