Ջոն Լենոնի` 11 տարեկանում գրած նամակը կարող է աճուրդում վաճառվել ավելի քան 30.000 ֆունտ ստերլինգով
The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի նամակը կարող է աճուրդում վաճառվել ավելի քան 30 հազար ֆունտ ստերլինգով, գրում է The Independent-ը։
Խոսքը նամակի մասին է, որը հայտնի երաժիշտը գրել է դեռևս 11 տարեկան հասակում: Նամակում նա շնորհակալություն է հայտնում իր մորաքույր Հարիեթին 1951 թվականի Սուրբ Ծննդյան տոնին ստացած նվերների համար։
Նամակում երիտասարդ Լենոնը մի քանի ուղղագրական սխալ է թույլ տվել։
Ինչպես սպասվում է՝ աճուրդը տեղի կունենա հաջորդ ամիս:










