Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին վեճը սպանությամբ է ավարտվել
Հնդկաստանի Մումբայ քաղաքում տղամարդը սպանել է իր ընկերոջը վեճի պատճառով, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է The Mirror-ը:
Նիգերիայի երկու քաղաքացիների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել նրանցից մեկի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ: Վեճի ընթացքում նիգերացին, ում ծննդյան տոնն էին նշում, մյուսի վրա բաժակ է նետել, բայց չի դիպել նրան։ Ռոնալդուի երկրպագուն հատակից վերցրել է ապակու կտորը և հարձակվել ընկերոջ վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, իսկ այնուհետ հեռացել է հանցագործության վայրից։
Տղամարդը տեղում մահացել է: Ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է Հնդկաստանի ոստիկանության կողմից։










