Պակիստանում դատարանի շենքի մոտ մահապարտ է պայթել. կա 10 զոհ (լուսանկարներ)

15:47 • 07.03.16

Պակիստանի Հայբեր Պահտուվա նահանգում` դատարանի շենքի մոտ, մահապարտ է պայթել`  դառնալով 10 մարդու մահվան, ևս 10-ի վնասվածքներ ստանալու պատճառ:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ոստիկանները բռնել են մահապարտին դատարանի շենքի դարպասների մոտ, երբ վերջինս փորձել է ներթափանցել նիստերի դահլիճ: Իրավապահների բացած կրակի պատճառով մահապարտի վրա ամրացված պայթուցիկը գործի է դրվել։

 

Հայտնի է, որ զոհերի թվում կա 2 ոստիկան: Ականատեսների համաձայն՝ պայթյունից հետո այրվել են մոտակայքում գտնվող մեքենաները:

 

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են Պակիստանի թալիբները, ովքեր 2007թ. ի վեր պայքարում են երկրի կառավարության դեմ։


 

 

 

 

 

 

Պակիստանում դատարանի շենքի մոտ մահապարտ է պայթել. կա 10 զոհ (լուսանկարներ)