Կնոջ հետ վեճի պատճառով իտալացի օդաչուն սպառնացել է կործանել ինքնաթիռը
Իտալացի օդաչուն հայտարարել է, որ կկործանի ուղևորատար ինքնաթիռը, եթե կինը նրան լքի, հաղորդում է interfax.ru-ն:
Հաղորդվում է, որ մոտ 40-ամյա տղամարդը կնոջ հետ վեճից հետո, ով սպառնացել էր հեռանալ նրանից, նախ հայտարարել է, որ կսպանի իրեն: Իսկ թռիչքից որոշ ժամանակ առաջ նրան հաղորդագրություն է ուղարկել, որտեղ խոստացել է, որ կկործանի 200 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը, եթե կինն իսկապես հեռանա:
Կինը դիմել է ոստիկանություն, և Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները հասցրել են արձագանքել. չվերթի օդաչուն փոխարինվել է։
Ինչպես նշվում է՝ օդաչուն չի հեռացվել, նա շարունակում է հոգեբանների մոտ բուժզննում անցնել։
Միջադեպը մինչ այժմ գաղտնի է պահվել, դա տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին՝ Germanwings ինքնաթիռի աղետից երկու ամիս առաջ։ Այդ ժամանակ Airbus A320-ի օդաչու Անդրեաս Լուբիցը մտադրված կործանել է ինքնաթիռն Ալպերում: Հիմնական վարկածի համաձայն՝ Լուբիցը տառապում էր դեպրեսիայից և վախենում էր կորցնել աշխատանքը՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով։










