Բրիտանական թագաժառանգների հանգիստը ցրտաշունչ Ալպերում (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում պատկերված է Քեմբրիջի դուքս Ուիլյամի, նրա կնոջ` Քեյթ Միդլթոնի ու նրանց 2 երեխաների` արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոթի ձմեռային հանգիստը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներն արվել են բրիտանական գահի ժառանգների` ֆրանսիական Ալպերում անցկացրած հանգստի ժամանակ:
Պրոֆեսիոնալ լուսանկարչի արած ֆոտոշարքը ստացվել է անմիջական ու ջերմ` ի ցույց դնելով երիտասարդ ամուսինների ներդաշնակ փոխհարաբերությունները:















