Սասունիկ գյուղում կիսակառույց շենքում կնոջ կիսաքայքայված դի է հայտնաբերվել. shamshyan.com
Ոստիկանության Աշտարակի բաժին այսօր ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 9-րդ փողոցի 12 տանն հարակից կիսակառույց շինությունում կնոջ դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքում հայտնաբերել են Սասունիկ գյուղի բնակիչ, 83-ամյա Լենիկ Խաչատրյանի կիսաքայքայված դին: Լ. Խաչատրյանը այս տարվա հունվարի 8-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










