Ոստիկանությունն ազատ է արձակել Սիդնեյի գործարաններից մեկում պահվող բոլոր պատանդներին

13:04 • 07.03.16

Ավստրալիայի ոստիկանությունը ազատ է արձակել երեք պատանդի, որոնք պահվում էին Սիդնեյի արվարձաններից մեկի գործարանի շենքում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաձգության հետևանքով երկու մարդ է վիրավորվել, մեկ հոգի սպանվել է: Վիրավորները հոսպիտալացվել են:

 

Իրականացված հատուկ գործողության արդյունքում, որը տևել է մոտ վեց ժամ, հանցագործը սպանվել է տեղում, իսկ բոլոր պատանդներն ազատ են արձակվել: 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները շարունակում են արգելափակել Սիդնեյի արվարձանում գտնվող շենքը, որտեղ ենթադրաբար գտնվում է հանցագործը և պատանդները:

 

Ոստիկանությունն ազատ է արձակել Սիդնեյի գործարաններից մեկում պահվող բոլոր պատանդներին