Մեկնարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային զորավարժությունները

14:18 • 07.03.16

Թուրքիայում մեկնարկել են «TURAZ Şahini-2016» զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Անկարայի ու Բաքվի` 2-րդ համատեղ ռազմաօդային զորավարժությունները կտևեն մինչև մարտի 25-ը:

 

Նշվում է, որ զորավարժություններում ներառված են 3 հատ «ՄիԳ-29» կործանիչ, 3 հատ «Սու-25» ինքնաթիռ, ինչպես նաև «ԻԼ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։

 

Մեկնարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային զորավարժությունները