Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

10:24 • 07.03.16

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 25-ի, նրանց թվում կա 13 երեխա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:


Աղբյուրը նշում է, որ Հունաստան ուղևորվող նավը խորտակվել է թուրքական Դիդիմ շրջանի մոտակայքում` Թուրքիայի հարավ-արևմուտքում:


Ափային պահպանության աշխատակիցներին հաջողվել է փրկել փախստական: Այժմ  փրկարարական-որոնողական աշխատանքներ են տարվում, որոնցում ներառված են 3 մոտորանավակներ և ուղղաթիռ:


Խորտակման պահին նավում գտնվող փախստականների ընդհանուր քանակը դեռ չի հաջողվել պարզել:
 

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի