Արամուս գյուղի բնակիչը ընկել է տանիքից և մահացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 8-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում քաղաքացին տանիքում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ընկել է պարսպին և մահացել:
Փրկարարները Մ. Ղ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:










