ԱԺ-ի դիմաց բախվել են Mercedes-ը և ավտոբուսը.հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

12:01 • 08.03.16

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, մարտի 8-ին՝ ժամը 08.20-ին, ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի էր ունեցել ՃՏՊ, կային տուժածներ. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 SU 65 պ/հ ավտոբուսը և «Mercedes C180» մակնիշի 81 ZT 071 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնվ. 1994 թ.):


Ինչպես Shamshyan.com-ից տեղեկանում ենք, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ը տեղափոխվել  է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

ԱԺ-ի դիմաց բախվել են Mercedes-ը և ավտոբուսը.հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ