Բեռնատարի վրա պարող մերկ ամերիկուհին կաթվածահար է արել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Հյուսթոն քաղաքի մայրուղիներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես կաթվածահար է եղել` հսկայական բեռնատարի վրա մերկ պարող կնոջ պատճառով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը, ով եղել է բեռնատարի ղեկին, անհասկանալի պատճառով կանգնեցրել է մեքենան մայրուղու մեջտեղում ու ամբողջովին մերկ բարձրացել բեռնատարի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ դրա հետևանքով գրանցվել է ավտովթար: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան իջեցրել են «բեմից» ու բերման ենթարկել:















