Երևանում տղամարդը փողոցում հանկարծամահ է եղել. shamshyan.com
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան -Մարգարյան փողոցների խաչմերուկում տղամարդու դի կա:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` տղամարդը Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 70-ամյա Հ. Բ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել և հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










