ԵՄ-ն և Թուրքիան համաձայնեցրել են նախագիծը, որով Թուրքիան հետ կընդունի ապօրինի ներգաղթյալներին
Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնեցրել են նախագիծը, համաձայն որի Անկարան հետ կընդունի Թուրքիայից Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալներին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է, որ նախագիծն իրենից ներկայացնում է ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկում, նոր ֆինանսավորում՝ ԵՄ-ի կողմից, Եվրամիությանը Թուրքիայի միանալու բանակցությունների վերսկսում, ինչպես նաև Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծման հավանականություն։
«Մենք պայմանավորվել ենք աշխատել հետևյալ սկզբունքների հիման վրա. վերադարձնել բոլոր նոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք Թուրքիայից լողում են դեպի հունական կղզիներ, արագացնել վիզաների ազատականացման ռեժիմը, արագ հատկացնել 3 մլրդ եվրո և լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ Սիրիայում փախստականներին օգնելու համար, պատրաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններին, Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծման հարց քննարկել, որոնք ավելի ապահով կլինեն ու կտեղակայեն սիրիացի փախստականներին»,-ասել է Տուսկը՝ ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։










