Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկում է տեղի ունեցել

15:29 • 08.03.16

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Հաղորդվում է, որ դրանք իրականացվել են երկրի ողջ տարածքում գործող բունկերներից։

 

Նշվում է, որ փորձարկումները պետք է «ի ցույց դնեին Իրանի զսպիչ ուժն ու իսլամական հանրապետության ունակությունը՝ դիմակայելու Իսլամական հեղափոխությանը, պետությանն ու երկրի ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին»։

Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկում է տեղի ունեցել