Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներով ցրել է կանանց ցույցը
Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել են Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ, գրում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով` հարյուրավոր կանայք, բղավելով կարգախոսեր, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը: Ցուցարարները ցանկացել են ուշադրություն գրավել կանանց դիրքերի հանդեպ թուրքական հասարակությունում: Հաղորդվում է, որ ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել:
Աղբյուրը հայտնում է, որ այսօր Անկարայում մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:










