Պերուում հնդկացիները պատանդ են վեցրել պաշտոնյաներին
Պերուանյան Ամազոնների հնդկացի ցեղերից մեկի ներկայացուցիչները պատանդ են վերցրել առնվազն 8 մարդ` պահանջելով իշխանություններից փոխհատուցել շրջանում տեղի ունեցած նավթի արտահոսքի դիմաց, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրները հայտնում են, որ տեղացի բնակչության մի քանի ներկայացուցիչներ շրջապատել են վայրէջք կատարած ուղղաթիռը, որում եղել են անձնակազմի անդամները և պետական Petroperu էներգետիկ ընկերության աշխատակիցները:
Հնդկացիները վրդովված են նրանով, որ փոքր Մայուրիագա բնակավայրը, որի տարածքում իրենք ապրում են, չի ներառվել կառավարության` նավթի թափման պատճառով արտակարգ իրավիճակների չեզոքացման պլանում: Դա նշանակում է, որ իրենք չեն կարող հույս ունենալ ստանալ իշխանությունների օգնությունը, մասնավորապես, սնունդ ստանալը և վնասի փոխհատուցումը:
Նավթատարում վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ին` այդ շրջանում նավթի նախորդ արտահոսքից ընդամենը 9 օր անց: Երկու վթարների հետևանքով մոտ 3.000 բարել հեղուկ լցվել է անտառները և 2 գետերը:
Լորետո շրջանի նահանգապետ Ֆերնանդո Մելենդես Սելիսը և Petroperu ընկերության նախագահ Հերման Վելասկես Սալասարն այսօր ժամանել են Մայուրիագու` տեղացի բնակիչների հետ փոխհատուցման չափի վերաբերյալ բանակցելու համար:










