Մարիա Շարապովային ժամանակավորապես արգելվել է մասնակցել թենիսի մրցումներին. մարզուհին դոպինգ է օգտագործել
Ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան անորոշ ժամանակով զրկվել է թենիսի մրցաշարերին մասնակցելու իրավունքից, ինչի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացրել է Թենիսի միջազգային ֆեդերացիան:
Ինչպես նշում է The Guardian-ը, մարզուհին մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ անցած 10 տարվա ընթացքում ինքը կանոնավոր կերպով օգտագործել է մելդոնիում կամ միլդրոնատ կոչվող դեղահաբերը, որը վերջերս ներառվել է արգելված դեղամիջոցների ցանկում:
«Ես գիտեմ, որ հիասթափեցրի երկրպագուներիս ու դավաճանեցի այն սպորտաձևին, որն անչափ սիրում եմ ու որով զբաղվում եմ 4 տարեկանից: Բայց հուսով եմ, որ կարիերաս նման տխուր կերպով չեմ ավարտի և որ ինձ ևս մի շանս կտրվի»,-ասել է մարզուհին:










