ԱՄՆ անօդաչուի հրթիռակոծման արդյունքում 150 իսլամիստ է սպանվել Սոմալիում

02:04 • 08.03.16

ԱՄՆ իշխանությունները վստահեցնում են, որ Սոմալիում  «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման առնվազն 150 անդամ է սպանվել ամերիկյան անօդաչուի հասցրած հրթիռային հարվածի  հետևանքով:

Ինչպես փոխանցում է BBC-ն` Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` հարվածը հասցվել է դեռևս շաբաթ օրը, սակայն հարվածի արդյունքի մասին նոր են տեղեկացել:

Հարվածի թիրախն է եղել մայրաքաղաք Մոգադիշոյից հյուսիս ընկած հատվածում գտնվող զինյալների վերապատրաստման ճամբարը: Ամերիկացի զինծառայողները վստահ են, որ  իսլամիստները  որևէ խոշոր գործողություն էին ծրագրում:



 

ԱՄՆ անօդաչուի հրթիռակոծման արդյունքում 150 իսլամիստ է սպանվել Սոմալիում