Դե Միստուրան մտադիր է սիրիական բանակցություններն սկսել մարտի 14-ից ոչ ուշ

15:26 • 08.03.16

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան նախատեսում է սիրիական հարցով բանակցությունները վերսկսել մարտի 14-ից ոչ ուշ։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է հատուկ բանագնացի մամուլի քարտուղար Ջեսի Շահինը։

 

«Հատուկ բանագնացը նախատեսում է բանակցություններն սկսել ոչ ուշ, քան մարտի 14-ին»,-ասել է նա։


Շահինը հավելել է, որ դե Միստուրայի գրասենյակը մտադիր է, ինչպես և պլանավորված էր, բանակցությունները կողմերի հետ վերսկսել մարտի 9-ի կեսօրին։ Սակայն մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես՝ Ժնևում ավտոսրահի անցկացումը, սիրիական պատվիրակությունը կժամանի մարտի 12-ին, 13-ին և 14-ին։

 

Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռիադ Հիջաբը հայտարարել էր, թե իրենք Ժնևում բանակցությունների նոր փուլին մասնակցելու մասին որոշում կկայացնեն առաջիկա մի քանի օրերին։ Սիրիական «Ազգային կամք» կուսակցության քարտուղար, հաշտեցման և ազատագրման ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ժամիլը հայտարարել էր, թե չափավոր ընդդիմադիր Մոսկվա-Կահիրե խումբը մտադիր է մասնակցել Ժնևում սիրիական կարգավորման բանակցային փուլին մինչև մարտի 14-ը։

Դե Միստուրան մտադիր է սիրիական բանակցություններն սկսել մարտի 14-ից ոչ ուշ