Թուրքիայի վարչապետը Բրյուսելում ՌԴ-ին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի խորացման համար

13:04 • 08.03.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ռուս զինվորականների գործողությունները Սիրիայում կապել է միգրացիոն ճգնաժամի խորացման հետ: Ելույթ ունենալով Բրյուսելում` նա հակադրել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները` թուրքական կողմի գործունեությունն անվանելով մարդասիրական, գրում է Интерфакс-ը։

 

«Մենք չենք ցանկանում Էգեյան ծովում մահացող կանանց և երեխաներ տեսնել: Մենք չենք ցանկանում ահաբեկչական կազմակերպությունների, դաժան ռեժիմի և ճնշումների, ռուսական օդային հարվածների ավելի շատ զոհերի տեսնել։ Այսօր մենք ունենք 2.7 մլն փախստական, և Թուրքիան աշխարհում այն երկիրն է, որն ամենամեծ թվով փախստականներն է ընդունում»,- հայտարարել է Դավութօղլուն:

 

Ավելի ուշ իր ելույթում նա նշել է, որ թուրքական իշխանություններն աշխատում են օրուգիշեր, որպեսզի օգնեն զոհերին, «այդ թվում` Սիրիայում քաղաքացիական բնակչության դեմ ռուսական հարձակումների զոհերին»։

Թուրքիայի վարչապետը Բրյուսելում ՌԴ-ին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի խորացման համար