ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 24 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

17:58 • 08.03.16

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մարտի 7-ին 24 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնում է Reuters-ը։

 

Ավիահարվածները հասցվել են 15 քաղաքներում։ 17 ավիահարված հասցվել է Իրաքում, ևս 7-ը՝ Սիրիայում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիան մարտի 5-ին 19 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին։

 

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 24 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին