Շվեյցարիան Նիգերիային կվերադարձնի նախկին բռնապետ Աբաչայի հաշիվներից 321 մլն դոլար

11:11 • 09.03.16

Նիգերիայի նախկին բռնապետ Սանի Աբաչայի փողերը` 321 մլն դոլար, կվերադարձվեն Նիգերիային: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աբուջայում` Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերի այցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բեռնում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ 2 երկրները ստորագրել են համաձայնագիր մտադրությունների մասին, որոնց նպատակն է Նիգերիային վերադարձնել 321 մլն դոլար, որոնք յուրացրել է նախկին բռնապետ Աբաչան: Տվյալ փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է Համաշխարհային բանկի հսկողության ներքո գումարը վերադարձնելու առնչությամբ։ Այն հնարավոր է դարձել Ժնևի դատախազի կողմից այդ գումարն առգրավելու շնորհիվ:

 

Այս կապակցությամբ շվեյցարական ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Շվեյցարիան մտադիր է աջակցել նոր կառավարության ջանքերին, որը կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը: Նա հույս է հայտնել որ համաձայնագիրը թույլ կտա, որ գումարն արագ վերադառնա Նիգերիա և օգտագործվի, ինչպես նախատեսված է փաստաթղթով, սոցիալական ծրագրերի աջակցման համար։
 

Շվեյցարիան Նիգերիային կվերադարձնի նախկին բռնապետ Աբաչայի հաշիվներից 321 մլն դոլար