Գերմանիա ժամանող ներգաղթյալների թիվը սկսել է նվազել
Գերմանիայի ՆԳՆ տվյալներով` փետրվարին երկիր են ժամանել ավելի քիչ թվով ներգաղթյալներ, քան նախորդ ամիսներին: Հունվարի համեմատ գրանցվածների թիվը կրճատվել է 1/3-րդով՝ մինչև 61.000 մարդ, հայտնել են երկրի իշխանությունները, փոխանցում է Корреспондент-ը:
Այսպիսով՝ այդ թվի նվազման միտումը շարունակվել է. հունվարին գրանցվել է 92.000 մարդ, 2015-ի դեկտեմբերին` 127.000 մարդ, նոյեմբերին` 206.000 մարդ:
Ամենաշատ թվով փախստականներ փետրվարին ժամանել են Սիրիայից` մոտ 25.000 մարդ: Իրաքից և Աֆղանստանից ժամանել է 12.000-ական փախստական: Միևնույն ժամանակ, փետրվարին ներկայացվել է մոտ 68.000 միջնորդություն ապաստանի վերաբերյալ, ինչը 30%-ով ավելի է, քան հունվարին: Դրանցից ուսումնասիրվել է 51.500-ը` 3 անգամ շատ, քան 2015թ. փետրվարին:
33.500 մարդ քաղաքացիական պատերազմի փախստական է ճանաչվել, միայն 270 հայցորդներ են ստացել սուբսիդավորված օգնություն, ինչը կսահմանափակի նրանց` երկրում գտնվելու ժամանակը և թույլ չի տա Գերմանիա բերել ընտանիքներին։










