ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները

15:16 • 09.03.16

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքի օդանավակայանների վարչությունը հրահանգել է չեղյալ հայտարարել Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները՝ վատ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Աբու Դաբիի օդանավակայանների վարչության մամուլի ծառայությունից։

 

«Վատ եղանակային պայմանների պատճառով Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթները դադարեցված են մինչև հետագա ծանուցումը՝ մեր ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով և քաղավիացիայի ավիացիոն կանոնների համապատասխան»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

Չորեքշաբթի առավոտվանից բոլոր էմիրություններում, մասնավորապես՝ ԱՄԷ-ի տնտեսական մայրաքաղաք Դուբայում չդադարող ուժեղ անձրև է գալիս, որն ուղեկցվում է կայծակով։ Այնուամենայնիվ, Դուբայի միջազգային օդանավակայաններում չվերթների ընդունումը շարունակվում է։

 

ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները