Պամելա Անդերսոնն ուզում է Նյու Յորքի բանտարկյալներին զրկել մսից
Անցած դարի 90-ական թվականների սեքս- խորհրդանիշներից մեկը` մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը, ով ակտիվորեն զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, առաջարկում է ամերիկացի բանտարկյալների ճաշացանկից բացառել միսը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, հայտնի շիկահերը համապատասխան նամակով դիմել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին` առաջարկելով նահանգի բանտերի ճաշացանկը կազմել միայն բուսական ծագում ունեցող կերակուրներից:
«Ես մի առաջարկ ունեմ, որը կօգնի լուծել նահանգի բյուջեի հետ կապված խնդիրներն ու խնայել տարեկան մոտ 2 մլն դոլար: Նյու Յորքում կա 52.000 բանտարկյալ, որոնց միս, մսամթերք չտալու դեպքում` կարելի է զգալի գումար տնտեսել: Բացի այդ, բուսական կերակրացանկը կօգնի բարելավել բանտարկյալների առողջական վիճակը»,- նահանգապետին ուղղված նամակում գրել է Playboy-ի երբեմնի աստղը:
Սրան ի պատասխան Կուոմոյի խոսնակն ասել է, որ «բանտային բարեփոխումով ավելի ճիշտ կլինի, որ զբաղվի նահանգապետը, այլ ոչ թե Անդերսոնը»։










