Ավստրալիայի ոստիկանությունը նախազգուշացնում է Ինդոնեզիայում հնարավոր ահաբեկչությունների մասին
Ավստրալիայի դաշնային ոստիկանության աշխատակից Նիլ Գեյգանը նախազգուշացրել է Ինդոնեզիայում մոտ ապագայում ահաբեկչությունների իրականացման մեծ հավանականության մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ քաջ հայտնի է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում ահաբեկչական սպառնալիքի ներկայիս մակարդակի մասին: Ավստրալիայում հայտարարվել է հնարավոր 5-ից 3-րդ մակարդակի ահաբեկչական սպառնալիքի մասին: Ինդոնեզիայում, իմ կարծիքով, նման սպառնալիքն ավելի բարձր է: Այլ կերպ ասած՝ մոտ ապագայում Ինդոնեզիայում հնարավոր է ահաբեկչական հարձակում իրականացվի»,- ասել է պաշտոնյան:
Ի հաստատումն իր խոսքերի` ոստիկանը, մասնավորապես, ներկայացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության տարածումն ինդոնեզական ծայրահեղական խմբավորումների շրջանում և Սիրիայից ու Իրաքից գրոհայինների վերադարձն Ինդոնեզիա: Գեյգանի խոսքով՝ այդ գրոհայինները կարող են շատ հեշտ զենք ստանալ Ֆիլիպիններից, որտեղ գործում են բազմաթիվ ընդհատակյա գործարաններ:










