Բալթյան երկրները ցանկապատեր են կառուցում սահմաններին
Էստոնիան, Լատվիան և Լիտվան սահմանային վերահսկողության հավելյալ միջոցներ են կիրառում և ցանկապատեր են կանգնեցնում իրենց արևելյան սահմաններին:
Ինչպես հայտնում է dw.com-ը` Լատվիան և Էստոնիան սկսել են պաշտպանիչ կառույցների շինարարությունը Ռուսաստանի հետ սահմանին:
Էստոնիայի իշխանությունները սահմանային անցակետերում տեսախցիկներ են տեղադրում, այնպիսիք, ինչպիսիք տեղադրված են Լիտվայի և Բելառուսի միջև սահմանին: Լիտվայում հարյուրավոր սահմանապահներ, ոստիկաններ և զինծառայողներ վերապատրաստում են անցնում։










