Բանգլադեշում բեռնատար ինքնաթիռ է կործանվել, որում ռուսներ են եղել

11:53 • 09.03.16

Բանգլադեշում Ան-26 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է Ռուսաստանի չորս քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

 

«Ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ եղել են Ռուսաստանի քաղաքացիներ»,- հայտարարել են ոստիկանությունում:

 

Երկու հոգու փրկել են տեղի ձկնորսները և փրկարարներն առավոտյան մոտ ժամը 10-ին: Նրանք ուղարկվել են հիվանդանոց: Ինչպես հայտնել են հիվանդանոցից՝ նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է:

 

Մյուս երկու հոգու որոնումները շարունակվում են: 

 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն ընկել է ծովը: Այն օգտագործվում էր Կոքս-Բազար և Ջեսոր քաղաքների միջև մանր ծովախեցգետիններ տեղափոխելու համար:

 

Բանգլադեշում բեռնատար ինքնաթիռ է կործանվել, որում ռուսներ են եղել