Քեմերոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա, եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից

17:29 • 09.03.16

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա, եթե բրիտանացիները հանրաքվեին ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկեն, հաղորդում է РИА Новости-ն:

 

Խորհրդարանականներից մեկի պահանջին՝ ասել, թե արդյոք նա իր պաշտոնից հրաժարական կտա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու դեպքում, Քեմերոնը պատասխանել է մեկ բառով՝ «Ո՛չ»:

 

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Հանրաքվեի հարցը, որը երկրում արդեն անվանում են ողջ սերնդի կարևորագույն ռազմավարական որոշում, հնչում է այսպես. «Պե՞տք է Միացյալ Թագավորությունը մնա Եվրոպական միության կազմում, թե՞ պետք է դուրս գա ԵՄ-ի կազմից»։

 

Քեմերոնը ԵՄ-ում Մեծ Բրիտանիային հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին պայմանավորվածության հասնելուց հետո հայտարարել է, որ բրիտանացիներին կքարոզի Եվրամիության կազմում երկրի մնալու օգտին։

 

 

Քեմերոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա, եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից