Ռուսաստանում անհայտ անձինք այրել են իրավապաշտպանների մեքենան

21:36 • 09.03.16

Հարձակում է իրականացվել Ինգուշեթիայի Հանրապետությունից  Գրոզնի (Չեչնիա) ուղևորվող «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի» իրավապաշտպանների մեքենայի  վրա:

 

Ինչպես տեղեկացնում է  Медиазона գործակալությանը թղթակիցը, ով մեքենայում է գտնվել,  հարձակվողները մոտ 20 հոգի են եղել: Լրագրողի խոսքով` մեքենան փորձել են այրել:


Մեքենայում 8 մարդ է գտնվել, որոնց թվում The New Times-ի լրագրողուհի Ալեքսանդրինա Ելագինան, ինչպես նաև թղթակիցներ Շվեդիայից և Նորվեգիայից:


Նշվում է, որ հարձակվողները դիմակավորված են եղել և փայտե փողերով ծեծի են ենթարկել մեքենայի ուղևորներից մի քանիսին:

 

Ռուսաստանում անհայտ անձինք այրել են իրավապաշտպանների մեքենան