Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել. Shamshyan.com

23:57 • 09.03.16

Այսօր` մարտի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզի Հայանիս գյուղում.տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

 

Ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 35-ամյա Վարազդատ Աղաջանյանը իր վարած ВАЗ 21013 մակնիշի 24 OL 510 համարանիշի ավտոմեքենայով Հայանիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, 42-ամյա Արտյոմ Ասլանյանին:


Ինչպես տեղեկանում ենք կայքից, վարորդը, ով այդ պահին եղել է կնոջ և երեխայի հետ, փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել. Shamshyan.com