Դանիացի աշակերտուհին կասկածվում է ահաբեկչության պատրաստման համար

12:02 • 09.03.16

Դանիայի քննչական մարմինները երկրի 16-ամյա քաղաքացուն մեղադրանքներ են ներկայացրել ահաբեկչության պատրաստման համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա պատրաստվում էր պայթյուններ կազմակերպել երկու դպրոցներում, որոնցից մեկը՝ հրեական։

 

Գործով երկրորդ մեղադրյալ է հանդես գալիս աղջկա 24-ամյա ծանոթը, ով ենթադրաբար կռվել է Սիրիայում: Դանիական ԶԼՄ-ների տվյալներով՝ աղջիկն իսլամ է ընդունել:

 

Երկու մեղադրյալներին ձերբակալել են հունվարին: Նրանց մոտ գտել են քիմիական նյութեր, որոնցից նրանք ենթադրաբար փորձել են պայթուցիկ պատրաստել: Ձերբակալվածները չեն ընդունել մեղքը:

Դանիացի աշակերտուհին կասկածվում է ահաբեկչության պատրաստման համար