Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի կողմից երկրի օդային տարածքի խախտումներից
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ավիացիայի կողմից երկրի օդային տարածքը մշտապես խախտելու ու լարվածության աճի առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ցիպրասն ու Հունաստանի կառավարության մի խումբ նախարարներ մասնակցել են բարձր մակարդակով համագործակցության խորհրդի հանդիպմանը, որը տեղի է ունեցել թուրքական Իզմիր քաղաքում։
«Մենք վարչապետի հետ խոսեցինք Էգեյան ծովում առկա իրավիճակի մասին։ Ես ևս մեկ անգամ բացահայտորեն Աթենքի անհանգստությունն եմ հայտնել մեր օդային տարածքի շարունակական խախտումների առնչությամբ։ Այդ աճը չի օգնում բարեկամության լավ միջավայրի ստեղծմանն ու ես վարչապետին ասացի, որ մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է Ցիպրասը։










