Ամերիկյան ռազմական ինքնաթիռի անձնակազմը ողջ է մնացել Իրաքում ընկնելուց հետո

10:40 • 09.03.16

Իրաքում կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որում եղել է անձնակազմի չորս անդամ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 5-ին: Հետախույզ ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո երկրի հյուսիսում գտնվող Էրբիլից դուրս եկած ռազմական ինքնաթիռները փրկել են անձնակազմի չորս անդամներին:

 

Ինքնաթիռում գտնվողներից ոչ մեկ չի տուժել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը չեն եղել որևիցե թշնամական գործողությունները:

 

 

Ամերիկյան ռազմական ինքնաթիռի անձնակազմը ողջ է մնացել Իրաքում ընկնելուց հետո