Հս. Կորեային հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկները. The Guardian
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկների չափն ու, այդպիսով, դրանք համատեղելի դարձնել բալիստիկ հրթիռների հետ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հյուսիսկորեացի բռնապետն իր հայտարարությունն արել է միջուկային կենտրոնում:
Աշխատանքային այցի շրջանակում Կիմ Չեն Ընն ասել է, որ «այժմ Փհենյանն իրական միջուկային սպառնալիք է»:
«Միջուկային մարտագլխիկները փոքրացման ճանապարհով բերվել են այնպիսի ստանդարտների, որոնք թույլ են տալիս այդ մարտագլխիկները կիրառել բալիստիկ հրթիռների համար»,- մեջբերում է բրիտանական պարբերականը բռնապետի խոսքերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հրամայել էր ամբողջական պատրաստության բերել երկրի միջուկային զինանոցը։










