Տնտեսել ցանկացող կինը 2-ամյա երեխային ինքնաթիռ է բարձրացրել ձեռքի պայուսակի մեջ դրած

17:23 • 09.03.16

Կինը, ցանկանալով խնայել, երկամյա որդուն ինքնաթիռ է բարձրացրել ձեռքի պայուսակի մեջ դրած։ Միջադեպը բացահայտվել է մեկ այլ ուղևորի աչալրջության շնորհիվ, տեղեկացնում է НТВ-ն։

 

Ստամբուլից Փարիզ թռչող ինքնաթիռի ուղևորն ուշադրություն է դարձրել իր հարևանուհու պայուսակին, և նրան թվացել է, որ ուղեբեռում ինչ-որ բան է շարժվում։

 

Իր կասկածների մասին նա հայտնել է ուղեկցորդուհուն, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմի անդամները զննել են նրա պայուսակը։

 

Պարզվել է, որ դրանում երկամյա երեխա կա։ Թե ինչպես է կնոջը հաջողվել երեխային ինքնաթիռ հասցնել, հայտնի չէ։ Սակայն ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղևորին տեղափոխել են ինքնաթիռի սկզբնամաս։

Տնտեսել ցանկացող կինը 2-ամյա երեխային ինքնաթիռ է բարձրացրել ձեռքի պայուսակի մեջ դրած