ԻԿԱՕ-ն կպարտավորեցնի ինքնաթիռներին ամեն րոպե կոորդինատներ փոխանցել

15:23 • 09.03.16

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի խորհուրդը հաստատել է անվտանգության նոր կանոնները, որոնք պետք է հեշտացնեն հեռավոր վայրերում կործանված ինքնաթիռների որոնումները, գրում է meduza.io-ն:

 

ԻԿԱՕ-ի որոշման համաձայն՝ օդանավերն այժմ պետք է զինվեն ավտոնոմ հաղորդիչներով, որոնք արտակարգ իրավիճակների դեպքում ինքնաթիռի գտնվելու մասին տեղեկություն կուղարկեն րոպեն մեկ։ Բացի այդ, պետք է ստեղծվի տեխնիկական հնարավորություն ինքնագրիչների տվյալներն արագ վերականգնելու համար: Օդաչուի խցիկում ձայնային ինքնագրիչների աշխատանքի ժամկետը պետք է երկարացվի մինչև 25 ժամ:

 

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ամենաուշը 2021 թվականին։

 

«Հաշվի առնելով նոր կանոնները՝ միջադեպերի դեպքում վթարի վայրը կհաջողվի անմիջապես պարզել»,- ասել է ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահ Օլումուիվա Բենարդ Ալիուին:

 

 

ԻԿԱՕ-ն կպարտավորեցնի ինքնաթիռներին ամեն րոպե կոորդինատներ փոխանցել