Սլովենիան իր տարածք թույլ կտա մտնել միայն այն ներգաղթյալներին, ովքեր ցանկանում են մնալ երկրում

11:28 • 09.03.16

Սլովենիայի իշխանությունները հայտարարել են ներգաղթյալների մուտքի կանոնները կտրուկ խստացնելու և սահմանները փաստացիորեն փակելու որոշման մասին նրանց համար, ովքեր մտադիր չեն մնալ երկրում:

 

Սլովենիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ ներգաղթյալների հոսքը կրճատելու համար նախատեսված քայլերն ուժի մեջ կմտնեն մարտի 9-ի գիշերը:

 

Տեղի ժամանակով կեսգիշերից սահմանով թույլ են տալու անցնել միայն այն փախստականներին, ովքեր իսկապես հուսահատ վիճակում են, ինչպես նաև ներգաղթյալներին, ովքեր պատրաստվում են դիմել Սլովենիայի իշխանություններին՝ խնդրելով իրենց ապաստան տրամադրել:

 

Սլովենիան որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել պատրաստվողներին այլևս թույլ չեն տա հատել սահմանը: Այժմ նման ներգաղթյալները մեծամասնություն են կազմում:

 

Սլովենիայով է անցնում Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների ճանապարհը դեպի Եվրոպա:

 

Սլովենիան իր տարածք թույլ կտա մտնել միայն այն ներգաղթյալներին, ովքեր ցանկանում են մնալ երկրում