Ուորլիքը Թբիլիսիում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրը

12:32 • 09.03.16

Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

 

«Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը Թբիլիսիում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրը