Փրայմերիզներում Թրամփը վերականգնել է ուժերը, Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ Միչիգան նահանգում անցկացված կարևոր փրայմերիզում՝ վերադարձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածուների շրջանում առաջատարի դիրքը։
Դեմոկրատներից Միչիգանում առաջատար է Բեռնի Սանդերսը՝ աննշան առաջ անցնելով Հիլարի Քլինթոնից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Դեռ ամփոփվել են Միչիգան և Միսիսիպի նահանգների փրայմերիզների արդյունքները, և հաշվարկված չեն Այդահո և Հավայի նահանգների արդյունքները։
Քվեարկությունը ստացել է «սուպերերեքշաբթի-2» անվանումը։










