Հայ մեդիամագնատի լրատվամիջոցի ղեկավար կդառնան Կաբաևան և հայ պաշտոնյան. ԶԼՄ-ներ

19:39 • 10.03.16

Հայազգի մեդիամագնատ Աշոտ Գաբրելյանովի «Իզվեստիյա» թերթի ղեկավարումը կստանձնի ռուսաստանցի պատգամավոր, մարզուհի Ալինա Կաբաևան, որին կապ է վերագրվում Ռուսաստանի նախագահի հետ:


«Գազետա»-ն հայտնում է մանրամասներ: Ըստ այդմ՝ Կաբաևան Ռուսաստանի «Ազգային մեդիախմբի» տնօրենների խորհրդի նախագահ է: Այդ հոլդինգը վերջին հինգ տարիներին պայմանագիր է ունեցել Արամ Գաբրելյանովի News Media հոլդինգի հետ, որն էլ թողարկել է «Իզվեստիյա»-ն:


Այժմ, սակայն, Կաբաևայի ընկերությունն իր պայմանագիրը Գաբրելյանովի ընկերության հետ չի երկարաձգելու: Այդ կերպ «Իզվեստիյա»-ի ղեկավարումը կրկին անցնելու է Կաբաևայի հիմնարկին:


Հետաքրքրական է, որ Կաբաևայի ընկերության կողմից «Իզվեստիյա»-ի նոր ղեկավարը լինելու է Արսենի Օգանեսյանը, որը Կալուգայի նախկին փոխնահանգապետն է:


 

Հայ մեդիամագնատի լրատվամիջոցի ղեկավար կդառնան Կաբաևան և հայ պաշտոնյան. ԶԼՄ-ներ