Զինված անձինք կրակ են բացել փարիզյան ռեստորանի դիմաց. կա վիրավոր
Զինված անձինք կրակ են բացել Փարիզի ռեստորաններից մեկի մոտակայքում, որի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, զինված անձանցից մեկին ձերբակալել են, մյուս երկուսը փախուստի են դիմել: Հարձակման պատճառը դեռևս անհայտ է:
Միջադեպը տեղի է ունեցել Բաստիլի պողոտայում տեղակայված Chez Papa ռեստորանի մոտ` մայրաքաղաքի կենտրոնում: Ականատեսները նշում են, որ հրաձգությունը սկսվել է երկու անձանց միջև վիճաբանության արդյունքում:
Ոստիկանության նախնական վարկածով` միջադեպը կապ ունի ահաբեկչության հետ:










