Ամստերդամի կենտրոնում տղամարդու կտրված գլուխ են գտել
Ամստերդամի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանի մոտակայքում տղամարդու կտրված գլուխ է հայտնաբերել, գրում է ntv.ru-ն։
Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք այդ սարսափելի գտածոն վերաբերում է սպանությանը, որը տեղի է ունեցել նախօրեին: Այդ ժամանակ ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են 23-ամյա տղամարդու գլխատված մարմին, որի ինքնությունը քրեագետները կարողացել են պարզել մատնահետքերով:
Շենքում, որի հարևանությամբ հայտնաբերվել է կտրված գլուխը, գտնվում է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող բանդայի գլխավոր «գրասենյակը»։ Ոստիկանությունը ենթադրում է, որ քաղաքի համար այդ աղմկահարույց սպանությունը կապված է մի քանի հանցավոր խմբերի միջև վիճաբանությունների հետ։










