Ավստրալիայում յուրաքանչյուր չորրորդ երեխա չգիտի, որ կարագը պատրաստվում է կաթից

22:05 • 10.03.16

Ավստրալիայում յուրաքանչյուր չորրորդ երեխա չգիտի, որ կարագը պատրաստվում է կովի կաթից, իսկ յուրաքանչյուր հինգերորդ երեխա չգիտի, որ մրգերն աճում են ծառերի վրա: Այդ մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը: Մասնագետները նաև պարզել են, որ ավստրալացի երեխաների 40 տոկոսը չգիտի՝ ինչպես եփել ձու:
 

Բացի այդ պարզվել է, որ երկրի կրտսեր բնակիչների մեկ քառորդը չի հաճախում կանոնավոր կերպով ընտանեկան ընթրիքներին:
 

Մասնագետներն ուսումնասիրել են 1 հազար երեխաների, նրանցից երկու երրորդը նախընտրում է ոչ թե թարմ մթերքներ, այլ վերամշակման ենթարկված մթերքներ:
 

Ինչպես հիշեցրել են մասնագետները, Ավստրալիայում յուրաքանչյուր չորրորդ երեխա տառապում է ավելորդ քաշից, այդ պատճառով անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել լինել ակտիվ և ճիշտ սնվել:

 

Ավստրալիայում յուրաքանչյուր չորրորդ երեխա չգիտի, որ կարագը պատրաստվում է կաթից