Ծեծկռտուք ինքնաթիռում բարձր երաժշտության պատճառով. կենտրոնում կանայք են (տեսանյութ)
Բալթիմոր-Լոս Անջելոս չվերթի ժամանակ 5 կանայք ծեծկռտուք են սարքել բարձր երաժշտության պատճառով, գրում է latimes.com-ը և հավելում, որ երկու կին բարձր երաժշտություն էին լսում, երբ մի քանի այլ կանայք խնդրել են իջեցնել ձայնը, ինչին ի պատասխան նրանք ձայնն ավելի են բարձրացրել և սկսել է ծեծկռտուք: Վայրէջքից հետո կռվի մասնակիցները հրավիրվել են ոստիկանություն:










