Սխալմամբ 22 տարի բանտում անցկացրած չինացին 1.500.000 դոլարի փոխհատուցում է պահանջում
Չինաստանի քաղաքացի Չեն Ման, ով սխալ դատավճռի պատճառով ճաղերի հետևում է անցկացրել 22 տարի, որպես փոխհատուցում դատարանից 1.5 մլն դոլար է պահանջում։
Ինչպես նշում է ria.ru-ն, տղամարդը ձերբակալվել էր 1992թ.` բնակելի շինության միտումնավոր հրկիզման մեղադրանքով, ինչի հետևանքով զոհ էր գրանցվել։ 1994թ. դատարանը նրան դատապարտել էր մահապատժի` դատավճռի իրագործումը հետաձգելու իրավունքով:
Ման բազմիցս պնդել է, որ իրավապահներն իրեն կտտանքների են ենթարկել` կեղծ ցուցմունքներ ստանալու նպատակով: Տղամարդը բողոքարկել է վճիռն ու դատական երկարատև քաշքշուկից հետո 2015թ. փետրվարին արդարացվել։
Նշվում է, որ տղամարդն ազատություն է ստացել 2016թ. փետրվարին։ Այժմ Ման դրամական փոխհատուցում է պահանջում իրեն ազատությունից զրկելու, առողջությանը վնաս պատճառելու, բժշկական ու դատական ծախսերը հոգալու համար։










