Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել, 3-ը` վիրավորվել

11:16 • 10.03.16

Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ուիլքինսբերգ քաղաքում, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են, հայտնում է KDKA հեռուստաալիքը։ 

 

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 23:00-ին (երևանյան ժամանակով առավոտյան ժամը 8.00-ին)։

 

Հրաձգությունը, հնարավոր է, սկսվել է տներից մեկի բակում երեկույթի ժամանակ։ Հարևաններից մեկը լսել է ավելի քան 25 կրակոց:

 

Աղբյուրները հայտնում են, որ ոստիկանությունը փնտրում է առնվազն 2 զինված մարդու։
 

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել, 3-ը` վիրավորվել