Չինաստանում 11-ամյա գեյմերն առցանց խաղերի շուրջ վեճի պատճառով կտրել է մատը

16:08 • 10.03.16

Առցանց խաղերի սիրահար չինացի փոքրիկը, ում ինքնությունը չի նշվում, ծնողների հետ համակարգչային խաղերի վնասակար լինելու վերաբերյալ վեճի ժամանակ կտրել է ձեռքի մի մատը։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 11-ամյա գեյմերը քնից արթնանալուց անմիջապես հետո սկսել է սմարթֆոնով խաղ խաղալ, ինչը դուր չի եկել նրա մորը: Մայրն ասել է, որ որդին վատ օրինակ է ծառայում կրտսեր` 6-ամյա եղբոր համար: Որդին հակադարձել է մորը` ասելով, որ փոքր եղբայրն առցանց խաղերով հետաքրքրվածության նշույլներ չի դրսևորում:

 

Այս վիճաբանությանը շուտով միացել է նաև հայրը, ով բավական կոպիտ տոնով է խոսացել: Ցանկանալով իր տեսակետն ամեն գնով առաջ տանել` տղան վերցրել է խոհանոցային դանակն ու կտրել ձախ ձեռքի ցուցամատը:


Դրանից հետո տղային հոսպիտալացրել են ու վիրահատել։

 

Չինաստանում 11-ամյա գեյմերն առցանց խաղերի շուրջ վեճի պատճառով կտրել է մատը